Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում` Յուքսեքովա և Շեմդինլի շրջանների սահմանագծին գտնվող Չոբանփինար գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել բախում PKK-ի զինյալների և թուրքական բանակի միջև: PKK-ի զինյալները կրակ են բացել թուրքական բանակի զինվորների վրա, որի հետևանքով տեղում զոհվել է 3 թուրք զինվոր, իսկ հինգը վիրավորվել է, ևս երկու հոգի մահացել են արդեն Հաքքարի քաղաքային հիվանդանոցում:
Մերսին քաղաքում մի տղամարդ հարձակում է գործել Թուրքիայի հարավարևմտյան նահանգների ազգային հետախուզական (MİT) բազայի շենքի վրա: Տղամարդը բազայի շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա ոչնչացվել է բազայի անվտանգության աշխատակիցների կողմից, երբ նա չի ենթարկվել «կանգ առ» հրամանին: 
Ըստ Մերսինի գլխավոր դատախազ Մուսաֆա Էրջանի` տղամարդը, ամենայն հավանականությամբ, ԻՊ-ի զինյալ է և եկել է Իրաքից:
Թուրքիայի արևելյան Աղըր նահանգում PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական անվտանգության ուժերի ավտոշարասյան վրա, որի հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, իսկ երկուսն էլ վիրավորվել են:
Վան նահանգում PKK-ի զինյալները պայթեցերել են Վան-Էրզիջան ավտոմայրուղու վրա գտնվող կարևոր կամուրջ: Պայթունը տեղի է ունեցել այն պահին, երբ հետո թուրքական բանակ 11-րդ կորպուսի ավտոշարասյունը պատրաստվում էր անցնել կամուրջը: Պայթունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել