Երբ ինչ-որ մեկը, հիասթափություն հայտնելով, Հայաստանից ընդմիշտ հեռանալու հայտարարություն ա անում, հայ ազգն, ասես, ավելի ա համախմբվում... էդ մարդու դեմ: «Տո գնում ես, գնա, է, քո նմանները ինչքան շատ գնան, էնքան լավ, գնալդ ըլնի, գալդ չլնի, շուտ պտի գնացած ըլնեիր...» և այլն...

Գնալով համոզվում եմ, որ մարդկանց հեռանալու պատճառը ոչ թե գործազրկությունն ու սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են, ոչ թե իշխանություններն ու ապօրինություններն են, այլ հենց ժողովուրդը, որը պատրաստ ա բորենու նման հարձակվել ու հոշոտել, ծաղրել ու քարկոծել իր միջից սերված անհատին, ով հանդգնել ա լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորը:

Ու ո՛չ Սևակն ա, ո՛չ Չարենցը քո ազգի դիմագիծը, այլ լրբավարի կոկորդ պատռելով իր ազգակցին «լիրբ» լինելու մեջ մեղադրողը:

Չէ, էս ստատուսը Լիանա Զուրաբյանի հետ կապ չուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել