Ծագումով հայ աշխարհահռչակ երգչուհի, 71-ամյա Շերն իր թվիթերյան էջում մտադրություն է հայտնել իր տանն ապաստան տրամադրելու ԱՄՆ-ից արտաքսվելու վտանգի տակ հայտնված անձանցից մեկին։ Նա հորդորել է մյուս աստղերին հետևել իր օրինակին։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Նա ստիպված է եղել վիրավորել իր հետևորդներից մեկին, որ կասկած էր արտահայտել երգչուհու մտադրության իրագործման հարցում։

Շերն ավելի վաղ գրել էր, որ Ամերիկան երազողների միակ տունն է․ «Նրանք, ովքեր կարող են, պետք է երազողներին իրենց տուն տանեն ու պաշտպանեն նրանց: Ես պատրաստ եմ անել դա, դա կանեն նաև իմ գործընկերները»,-գրել է Շերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել