43-ամյա Վիկտորյա Բեքհեմը որոշել է Estée Lauder-ի նկարահանած տեսանյութով ցույց տալ վարպետության դաս: Հոլովակը ստեղծվել է կոսմետիկ միջոցների գովազդային արշավի աջակցությամբ, որը ամերիկյան բրենդը թողարկել է Բեքհեմի հետ միասին:

Կադրում Վիկտորյան կիմանոյի ոճի խալաթով է՝ գլխին սպիտակ սրբիչ: Նա փուլ առ փուլ ցուցադրում է, թե սովորաբար ինչպես են կատարում գիշերային դիմահարդարում: Դատելով նրա մեկնաբանություններից՝ Բեքհեմի երկրպագուները շուտով կտեսնեն նրա այլ տեսադասերը:

«Ես շատ ուրախ եմ, որ Estée Lauder-ի հետ թողարկում եմ հավաքածուն: Ոգեշնչված իմ սիրելի քաղաքներով՝ այն արտահայտում է գեղեցկության իմ անձնական տեսլականը»,- ամերիկյան կոսմետիկ հսկայի հետ իր համագործակցության մասին ասել է Վիկտորյան: Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Մայամի՝ այս քաղաքների մասին է խոսում Վիկտորյան, որոնցից յուրաքանչյուրը մի առանձին ներկապնակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել