Հաճախ ծննդաբերությունից հետո երիտասարդ կանայք ընկերուհիներին գանգատվում են, որ իրենց սեքսուալ կյանքը դեպի վատն է փոխվել կամ ընդհանրապես մարել է: Հոգեբաններն այս վարքն անվանում են Մադոննայի համախտանիշ. տղամարդն իր կնոջը սկսում է մոր պես դիտարկել, ոչ թե կնոջ: Կնոջ հետ մտերիմ հարաբերությունները դադարում են:

Այդպիսի սեքսուալ խանգարումը տարածված է զգալիորեն լայնորեն, քան կարելի է պատկերացնել: Այն հաճախ վերածվում է երկարաժամկետ և լուրջ խնդրի: Տղամարդը չի հասկանում՝ ինչու է իրեն այդպես պահում:

Այսպիսի բան տեղի է ունենում ոչ միայն երեխայի ծնվելուց հետո: Երբեմն տղամարդու մոտ առաջանում է կնոջ սրբության գաղափար, որոշ դեպքերում միտք է առաջանում, որ նրան ցանկանալը նշանակում է նվաստացնել: Որոշ դեպքերում տղամարդը սիրում և գնահատում է կնոջը, բայց սփոփանք է փնտրում կողմնակի կանանց՝ մարմնավաճառների գրկում:

Ինչ անել՝ կպատմենք ստորև:

Նախ կինը պետք է առողջ գնահատի իրավիճակը և գլուխ հանի իրենից և իր վարքից: Գուցե ինքը չկարողացավ ազատվել ավելորդ քաշից ծննդաբերությունից հետո՞: Գուցե ինքը դադարեց հետևել իր արտաքինի՞ն: Գուցե ամբողջովին անտեսում է ամուսնուն՝ իր ամբողջ ուշադրությունը հատկացնելով միայն երեխային… Երբեմն կա ակնհայտ պատճառ, որը բացատրում է այդ վարքը: Եթե նման պատճառ չկա, ուրեմն ամուսինը լուրջ հոգեբանական խնդիր ունի:

Նման դեպքում միայն հոգեբանը կօգնի: Միասին ապրող երիտասարդ զույգը պետք է պարբերական սեքսուալ հարաբերություններ ունենա: Հակառակ դեպքում ամեն ինչ վերջանում է փոխադարձ օտարացմամբ, հետո՝ բաժանությամբ: Խուճապի մատնվել պետք չէ, պետք է ելք փնտրել:

Հղիության ընթացքում ձեզ միայն որպես պոտենցիալ մայր և հայր մի դիտարկեք: Հակառակ դեպքում ենթագիտակցաբար հարված կհասցնեք կրքին և ռոմանտիիկային ձեր հարաբերություններում: Երբեք չպետք է մոռանաք, որ սիրեկաններ եք:

Մոր կերպարը սովորաբար տղամարդկանց շրջանում ասոցացվում է ինքնազոհաբերության, սեքսուալության բացակայության, երեխայի վրա կենտրոնանալու հետ:

Ձեր ամուսինը սկսում է ձեր մեջ «մայր» տեսնել և առաջ է գալիս մոր հետ սեքսի արգելքի գաղափարը: Դուք էլ իրավիճակը կսրեք, եթե նրան առաջին հերթին որպես «հոր» վերաբերվեք: Կիրքը և սեքսուալությունը պահպանելու համար պետք է հուզական կապ պահեք սիրելիի հետ՝ «հոգիների» հարազատությունը, որը կա հիմա՝ երեխայի ծնվելուց առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել