Ներկայացնում ենք կրծքագեղձերի ինքնազննության կարգը: Դրանք հմտություններ են, որոնց պետք է յուրաքանչյուր կին տիրապետի:

Կրծքագեղձի քաղցկեղի նշանները

Բժիշկները կոչ են անում ամիսը մեկ ինքնազննության ենթարկել կրծքագեղձերը, ցանկալի է՝ ցիկլի սկսվելուց հետո 6-8-րդ օրը: Դաշտանադադարի շրջանում զննություն պետք է նույնպես ամիսը մեկ անել, ցանկալի է դրա համար որոշակի օր ընտրել:

1. Քայլ 1

Սկսիր ներքնազգեստի զննությունից: Կրծկալդ զննիր այն մասերում, որտեղ այն հպվում է ծծապտուկներին, և համոզվիր, որ դրա վրա բծեր չկան: Բծերի առկայությունը կարող է վկայել կրծքագեղձից արտազատումների մասին:

2. Քայլ 2
Մերկացիր մինչև գոտկատեղդ և կանգնիր հայելու առաջ՝ ձեռքերդ գլխիդ հետևում դնելով: Նայիր կրծքագեղձերիդ ձևին և համաչափությանը: Զննիր արեոլան և մաշկը, համոզվիր, որ դրանց վրա չկան կիտրոնի կեղև հիշեցնող հատվածներ, բացակայում են կարմրությունը, թեփը, ներքաշումը և այլ թերություններ:

Կրծքերի անհամաչափությունը ոչ միշտ է վկայում պաթոլոգիկ գործընթացի առկայության մասին: Հաճախ երկու կրծքագեղձերի ձևերը և չափերը կարող են տարբեր լինել, դա նորմալ է: Բայց եթե անհամաչափությունն աճում է, պետք չէ անտեսել այդ ախտանիշը:

3. Քայլ 3

Հերթով ցուցամատով և բութ մատով սեղմիր աջ և ձախ կրծքերի ծծապտուկները: Եթե այդ ընթացքում կրծքագեղձից հեղուկ անջատվի, ուշադրություն դարձրու դրա բնույթին (կաթնային, արյունոտ, թարախային):

4. Քայլ 4
Պառկիր մեջքիդ վրա և թուլացիր: Զննվող կրծքի կողմից թիակի տակ ոչ մեծ բարձ դիր, որպեսզի կրծքավանդակը բարձրանա: Ձախ ձեռքի 3-4 միացված մատներով շրջանաձև շարժումներով շոշափիր աջ կրծքագեղձը: Շոշափիր շրջանաձև, վերևից ներքև կամ սեգմենտներով:

Նույն կերպ զննիր ձախ կրծքագեղձը:

5. Քայլ 5

Մատներով շոշափիր թևատակի հատվածի լիմֆատիկ հանգույցները: Ուշադրություն դարձրու ցավոտ կոշտացումների առկայությանը, լիմֆատիկ հանգույցների մեծացմանը, մաշկի այտուցվածությանը կամ կարմրությանը: Այդ դեպքում պետք է բժշկի դիմել:

6. Քայլ 6
Պետք է կրծքագեղձերը զննել լոգարանում: Օճառոտ մատներով երբեմն ավելի հեշտ է հայտնաբերելը կրծքում պաթոլոգիաները:

Մի մոռացիր կես տարին մեկ բժշկի գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել