Apple ամերիկյան կորպորացիան հաստատել է սեպտեմբերի 12-ը որպես նոր iPhone սմարթֆոնների շնորհանդեսի ամսաթիվ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով ԶԼՄ-ներին հասցեագրված Apple-ի հրավերին։

Շնորհանդեսը կդառնա առաջին միջոցառումը Apple-ի նոր գրասենյակում։

Սպասվում է, որ շնորհանդեսին կորպորացիան կներկայացնի 3 նոր iPhone՝ iPhone 7s, iPhone 7s Plus և iPhone 8։

Ենթադրվում է, որ սմարթֆոններից բացի, Apple-ը կներկայացնի Apple TV-ի և Apple Watch-ի թարմացված տարբերակները։ Վերջինս թույլ կտա իր տիրոջը կիրառել այն առանց հեռախոսին մոտ գտնվելու անհրաժեշտության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել