Operativ.am-ը գրում է․

Կանացի ջինսերի մեկ քառորդը, որոնք վաճառվում են Ռուսաստանում, կեղծ են և անորակ: Այսպիսի եզրակացության են հանգել մասնագետները: Հետազոտության ժամանակ հաշվի են առել միագամից 45 չափորոշիչ՝ սկսած տոքսինների առկայությունից, ավարտած բաղադրությամբ: Այս մասին գրում «РЕН ТВ»-ն:

Կանացի ջինսերի 35 օրինակից քառորդից շատը «ձախողել են» ստուգումը: Լվանալուց հետո մեծամասնությունն անճանաչելիորեն փոխվել է, որոշ օրինակներ փոքրացել են գրեթե երկու չափով:

Նույնիսկ աստղերն են խոստովանում, որ եկամուտը ժամանակակից նորաձևության շուկայում որակից կարևոր է դարձել:

Հայտնի բրենդերը որակի երաշխիք չեն, քիչ հայտնի ընկերությունների մասին խոսել անգամ չարժե: Ջինսերով փորձում են գումար աշխատել բոլոր նրանք, ովքեր չեն ծուլանում:

Պարզվել է, որ ջինսերն անգամ ավել կիլոգրամներ «հավաքելու» պատճառ են դառնում: Նեղ ջինսերի վնասակարության մասին շատերն են խոսել, ի դեպ, դրանք վնասակար են նաև տղամարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել