Շքեղ կանայք՝ ոչ հրաշք են և ոչ էլ կախարդանք: Այդպիսի արդյունքների կարող է հասնել գրեթե յուրաքանչյուրը, եթե իմանա մի քանի կարևոր և գլխավոր գաղտնիքներ, որոնց մասին հենց հիմա կպատմենք ներքևում:

1. Հագնվեք համաձայն իրավիճակի

Միգուցե չափազանց պարզ հնչի սա ձեզ համար, սակայն ոճային տեսք ունենալ հնարավոր է, եթե հագնվեք համապատասխան տվյալ միջոցառման: Պետք չէ վզի խորը բացվածքով զգեստ հագնել հարցազրույցների ժամանակ, մտածելով, որ այդպես կարելի է անջնջելի տպավորություն թողնել:

2. Երբեք մի պառկեք անկողնում «լավ» հագուստով

Եթե որոշել եք թավալվել անկողնում, ապա փոխեք հագուստը և հագեք տնային հագուստ:

3. Պլանավորեք երեկվանից, թե ինչ պետք է հագնեք վաղը

Շատ դժվար կլինի ճիշտ ընտրություն կատարել վաղ առավոտյան: Իսկ երեկոյան դուք շատ ժամանակ կունենաք իդեալական կերպար ստեղծելու համար:

4. Հագեք միայն այն, ինչ ձեզ համապատասխանում է չափսերով

Որքան էլ ձեզ դուր գա մեծ կամ փոքր չափսի հագուստը, չարժե այն հագնել: Հավատացեք դրանից դուք նորաձև տեսք հաստատ չեք ունենա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել