Ես ապրում էմ հայրենիքից դուրս՝ Աթենքում արդեն 22 տարի է, և ամեն հարմար առիթի դեպքում՝ գրեթե ամեն երկու տարին մեկ, գալիս էմ Հայաստան՝ ինձ հետ բերելով նաև իմ աղջկան, ով ծնվել է Հունաստանում: Ցանկանում էմ ամեն կերպ նրան կապել իր հայրենի երկրի հետ, կարելի է ասել՝  դա ինձ հաջողվել է :
Այս տարի աղջկաս  կազմած տուրիստական ծրագրով  եկանք Հայաստան: Եղանք Խոր Վիրապում , Նորավանքում, Տաթևում և Էրեբունի ամրոցում: Այդ բոլոր համալիրները հրաշալի էին, անկրկնելի ու մի անբողջ կյանք աղջիկս կհիշի : Միայն թերությունը, ավելի ճիշտ՝ լուրջ  թերությունը կայանում էր տարածքի թափթվածության աղտոտության ու սպասարկման ցածր մակարդակի մեջ, գոնե զբոսաշրջիկի համար : 
ԷՐԵԲՈՒՆԻ ԱՄՐՈՑ
Կարելի է ասել Արգիշտ արքայից հետո այդ տարածքում ոչ մի աշխատանք չի կատարվել՝ շրջակա միջավայրը գեղեցկացնելու մաքրազարդելու համար ( նկատի չունեմ պեղումներ, պատերի վերանորոգումներ կամ ամրացումներ) :
Ամբողջ տարացքի  զգալի հատված չորացած երկարած խոտածածկ է, փշոտ, որ քայլել չի լինում, հատկապես ովքեր ամռան շոգին շորտերով կամ կարճ փեշով են։ Կարծես լքված շինություն լինի ջունգլիում : Ստիպված պատերի վրայով պիտի քայլես։
Շինություների վրա կամ կողքը գրված չէ, թե տվյալ կառույցն ինչ է, այսինքն թագավորական նստավայր է , 
մեհրան է, պահեստ է, թէ մեկ այլ բան։ Չես կարողանում իմանալ  կամ հասկալ  տեղում ։Միայն ամրոցից դուրս գալուց հետո է  քարտեզագրված ու համարակալած, թե ինչ շինություն է եղել  ։
Միայն  դուրս գալուց հետո է մեծ ցուցատախտակի վրա քարտեզագրված ու համարակալված տեղանքն ու շինությունները,  բայց դրանով բան չես կարողանում իմանալ (ամբողջ Պոմպեյը փողոց առ փողոց , բոլոր շինություների առաջ ցուցատախտակով տեղեկացնում է  տվյալ շինության մասին՝ թե որ ժամանակում ինչ է եղել:
Շատ մատչելի տեղեկություն, որ զբոսաշրջիկը անմիջապես հասկանա, թէ ինչ տեսավ :
Կարելի էր գոնե մի աննկատ վայրում մի զուգարան դնեիլ, որ մարդիկ օգտվեին. դա էլ հասկացա այն ժամանակ, երբ մեզ մի իտալացի զույգ  հարցրեց, թէ որտեղ է զուգարանը : 
Առավոտյան ամրոցը բացվում է  10:30, բայց խանութն՝  ավելի ուշ , այսինքն կարելի է առանց ջրի բարձրանալ վերև ամռան շոգին:
Սրանք մանր-մունր բաներ էն, բայց շատ կարևոր ու նկատելի տուրիստների համար :
Հա մոռացա ասեմ , դռան մուտքի մոտ  էլ մի երկու աղջիկ էին կանգնած կարճ հագած մինչև ականջի ծայրերը, վուլգար քսված, ծամոնը բերաններին ու հեռախոսը կամ ականջներին, կամ էլ ձեռքներին, հավանաբար սոցցանցերից էին օգտվում.  տեսարանը ողբալի էր :
Դրանց փոխարեն կարելի էր գոնե երկու  տղա, ուրարտական զինվորական համազգեսով և երկու  հայկական տիպիկ դիմագծերով աղջիկներ՝ նորից  ուրարտական համազգեստով  զբոսաշրջիկներին դիմաորեին մուտքի առաջ, ինչպես շատ տեղերում է լինում։
Ինչ ասեմ, թափթփվածությունը բավականին շատ է, սպասարկումը՝ 0- ից ցածր :
Եվ մենք էլ տխուր վիճակով հաջորդ տարի դիմաորելու ենք Էրեբունի-Երևանի 2800 ամյակը: 
ՏԱԹԵՎ
Նախ չեմ ուզում անրադարնալ խոշոր ծախսերի հետ կապված նյութերին,  որ ճանապարհն անտանելի է լուսավորություն  չկա գիշերը վերադարձին, ու դա համարվում է ռազմավարական ճանապարհ կամ տնտեսական : 
Բայց  դրսի ( ոչ ներքին) տուրիստները հաշվում էն  թե Երևանից քանի ժամ կգնան ու կվերադառնան 250 +250 կմ ճանապարհը , խաչը պիտի քաշես վրատ որ անփորձանք գնաս ու  վերադառնաս 11 ժամ հետո (4:30 +4:30 ժամ գնալ գալով ու 2 ժամ էլ Տաթևում :  Դա նայեք միայն զբոսաշրջիկի տեսանկյունից ։
Ճոպանուղին շատ հրաշալի է բան չունեմ ասելու, բայց մեքենայի ճանապարը մինչև համալիր ահավոր վիճակում է, ինչպես ասում էին գրունտավոյ անցանելի մեքենաների համար, ինչքան հասկացա տեղում բացատրեցին, որ դիտավորյալ չեն սարքում, որ մարդիկ ստիպված 5000 դրամ վճարեն ճոպանողու համար , գուցե ինձ համար դա շատ չնչին գումար է, իսկ տեղացիների համա՞ր: Ինչի՞ էն միայն մեկ ընտրության վրա թողել մարդկանց :
Ինչպես Էրեբունիում, այնպես էլ Տաթևում շրջակա միջավայրը անտանելի էր, նորից աղբը ամենուրեք  տարծքը հողապատ է , այսինքն քամին որ փչում էր ամբողջ հողը ու կեղտը վրադ էր փչում , կարելի էր  գոնե  խոտածածկել գեղեցիկ կտրված ։ 
Զբոսաշրջիկը համ այդ փոշուց զերծ կմնան համ էլ գեղեցիկ կլինի :
Տարացքում զուգարան կա : Վճարովի 200 դրամ : Չգիտեմ ինչքան է ճիշտ, որ հանրային տարացքում զուգարանը վճարովի լինի, հատկապես,  որ արդեն ճոպանողուց լուրջ գումար է մուտք գործում ( հարցդ դրամի խնդիր չէ բնավ )
Դա դեռ հեչ հարց, ավելի բարդ է ու լուրջ, որ  զուգարանում դռնապահը մանրադրամ ( զդաչի) երբեք չունի , այսինքն եթե չունես մանրադրամ 200 դրամ կամ պիտի վճարես 500 ,1000 , 5000 և այլն , կամ պամպերսով պիտի գաս , կամ էլ պիտի ստիպված վճարես , այլապես  չես մտնելու կարիքներդ հոգաս , պարզապես տեղադրված կամերաները կնկարահանեն , ինչպես  այդ կինն է ասում
 - Չեմ կարող թողնել, կամերաները կֆիքսեն :
Եվ ես ականատես եղա, թե ինչպես մի ռուսաստանցի հայրենակից վեճից հետո գնաց 10 մետր հեռու պատի տակ նկատելի բոլորին միզեց :
Մեղադրելու չէր երտասարդին , ինչ աներ բա ՞ , միզե՞ր  տակը ։
Դե դա նույնպես դժվար չէ կռահել, որ դռնապահը դիտաորյալ է էտպես պատասխանում ու ճանապարհում որ ստիպված ավելին վճարեն, որ հավելյալ գումարը իր գրպանտ դնի:
Ճոպանողու վերջին վերադարձը 7:45  այսինքն շատ հավանական է, որ գիշերը  մնաս Տաթևի տարածքում : Քանի որ այլ ընտրանք չկա, ոչ էլ օգնող, որ գոնե վերադարնաս և շարունակես ճանապարդ։
Վերադարձիս  ճոպանողու մոտ պատահաբար նկատեցի ինչ որ պատասխանատու աղջկա , բավական լուրջ խոսեցի հետը պահանջեցի ինչ որ բողոքի կամ նկատողության գիրք, որ գրառում անեմ , էտպեսի գիրք  չկար ինչքան հասկացա , միայն իր ձեռքում կար ինչ-որ թուղթ գծված առանց կնիքի, չթույլատրեց, որ ես գրեմ:
- Օրենքը չի թույլատրում:
Ինքը գրեց  այն էլ մատիտով ,
Հարցնում էմ.
- Ինչու՞ ես մատիտով գրում, որ վերջում ջնջես ու քո ցանկացած ձևով շարադրե՞ս:
Պատասխան.
- Ես վարժվել եմ  դպրոցից, որ մատիտով գրեմ:
Ասում եմ չգիտեմ դու ինչով ես սովորել գրել մատիտով , ածուխով կամ մորզեի աղյուսակով , դու այստեղ աշխատանքիդ վայրում գրիչով պիտի գրես:
Նորից պատասխան.
- Օրենքն այս է !!!!!! 
Պարզապես ես, որ դրսում եմ ապրում չգիտեմ իրոք օրենքը այդ է պահանջում:
Գրեթե նույն   թափթփվածությունները կային նաև  Խոր Վիրապում և մի քիչ ավելի բարվոք վիճակում գտնվող Նորավանքում :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել