ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

Գլխավոր քարտուղարը Հայաստան է այցելել ՀԱՊԿ անդամ պետություններ այցելության շրջանակում՝ նպատակ ունենալով այցի ընթացքում քննարկել այս տարվա աշնանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Մինսկում կայանալիք վեհաժողովի նախապատրաստմանը  վերաբերող հարցերը:

Զրուցակիցները քննարկել են վերջին ամիսների ընթացքում ՀԱՊԿ գործունեությանը, առաջիկա միջոցառումներին, նոր ծրագրերին առնչվող բազմաթիվ հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀԱՊԿ դերը եւ գործունեությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ անվտանգության ամրապնդման գործում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել