Ինչպես մեր մարմնի բոլոր օրգանները, գլխուղեղը նույնպես կարող է տուժել զանազան գործոններից, ընդ որում նույնիսկ ոչ ակնհայտ:

1. Շփման բացակայություն

Պարզվում է՝ օրվա ընթացքում նույնիսկ 10 րոպե շփումը զարգացնում է մտածական ունակությունը:

2. Չափից շատ շաքար

Շաքարի մեծ քանակությունը բացասաբար է ազդում գլխուղեղում հիշողության և ընկալման համար պատասխանատու նեյրոնների արտադրության վրա:

3. Գլխուղեղի մարզանքի բացակայությունը

Հայտնի է, որ գլխուղեղի «արտադրողականության» գագաթնակետը 26 տարեկանն է, սակայն դրանից հետո էլ կարելի է գլխուղեղը լավ մարզավիճակում պահել, եթե այն պարբերաբար «մարզվի»:

4. Նախաճաշից հրաժարվելը

Հետազոտությունները ցույց են տվել, որ նախաճաշի բացակայությունը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի քանակը, ինչը բացասաբար է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա:

5. Ֆաստֆուդ

Սննդակարգում ֆաստֆուդի գերակայությունը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի բջիջիների փոխադարձ կապի վրա, այսինքն՝ սովորելու ունակության, կարճատև և երկարատև հիշողության վրա:

6. Պաղպաղակ

Սառը ուտելիքը նեղացնում է գլխուղեղի անոթները, արդյունքում օրգանիզմը մեծ քանակությամբ արյուն է մատակարարում գլխուղեղին, ինչն էլ գլխացավեր է առաջացնում:

7. Բջջային հեռախոս

Բժիշկները խորհուրդ են տալիս բջջային հեռախոսից օգտվելիս միացնել բարձրախոսը և քնելիս ոչ մի դեպքում հեռախոսը չդնել բարձի կողքին:

8. Քնելիս գլուխը ծածկելը

Քնելիս պետք է չէ ծածկել շնչառական օրգանները. թթվածինը նվազում է, և մենք շնչում ենք արդեն արտաշնչած օդը, որը մեծ քանակությամբ ածխաթթու գազ է պարունակում:

9. Ջրի անբավարար լինելը

Հայտնի է, որ մարդու գլխուղեղի 60-70 տոկոսը ջուր է: Ջուրը ապահովում է անհրաժեշտ նյութերի հոսքը գլխուղեղ:

10. Ալկոհոլ

Ալկոհոլը խաթարում է ուղեղի բջիջների փոխադարձ հաղորդակցությունը:

11. Ծխելը

Ծխելը բարակեցնում է գլխուղեղի կեղևը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում մտածական գործընթացի վրա:

12. Ֆիզիկական ակտիվության բացակայությունը

Գլխուղեղին, ինչպես մկաններին անհրաժեշտ են մարզումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել