Հյուսիսային պողոտան ոնց որ էն հայտնի Fort Boyard-ի խաղահարթակը լինի․

Պողոտայով քայլելիս պետք է շրջանցել վրովդ անցնելու պատրաստ հեծանվորդին, կուլ չտալ էն փրփուրների պղպջակներից, զգույշ լինել, որ գլխիդ չընկնի էն լուսավոր բանը(էն որ օդում լույս է արձակում ու անհայտ ուղղությամբ իջնում), և ի վերջո զգուշանաս ՄԻԼՔՇԵՅՔԱՏԻՊ աղջիկների՝ իրենց երեք քաշին ու բոյին, առանց դնչկալ գամփռ շների ընթրիքը դառնալուց։

Այս ամենը հաջողությամբ հաղթահարելուց և պողոտան անվնաս անցնելուց հետո մի տեսակ զգում ես բախտավոր աստղի տակ ծնված,առանձնապես երջանիկ մարդ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել