Operativ.am-ը գրում է․

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի սուպերմարկետներից մեկում այցելուն տեսագրել է գաստրոնոմիական բաժնում սուշի «վայելող» մկանը: Այս մասին գրում է «Корреспондент.net-ը»

Տեսագրության հեղինակի խոսքով՝ սուպերմարկետի աշխատակիցները անհապաղ դուրս են հանել բոլոր մթերքները սառնարանից, որտեղ խնջույք էր կազմակերպել մուկը:

Տղամարդու խոսքով՝ ինքը կանչել է մենեջերին, որն էլ հայտնել է, որ 5-6 օր առաջ ախտահանում են իրականացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել