Tert.am-ը գրում է.
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ վիզա ստանալ ցանկացողների հերթ է գոյացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսօր վերջին օրն է, երբ ամերիկյան դեսպանատունը վիզաներ է տրամադրելու մինչև սեպտեմբերի 1-ը հայտարարված դադարից առաջ: Այդ առնչությամբ դեսպանատան դիմաց առավոտյան երկար հերթ է գոյացել մարդկանցից, ովքեր պետք է հարցազրույց անցնեն կամ արդեն ցանկանում են վերցնել պատրաստի վիզան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում: 
Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի Մոսկվայում, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից: Վիզա ստանալու համար հարցազրույցները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսարաններում կդադարեցվեն: Բացի այդ, դեսպանատունն այլևս չի վերադարձնի վիզայի դիմում ներկայացրած Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական վճարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել