Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթ է գոյացել վիզա ստանալու համար. օգոստոսի 23-ից ժամանակավորապես կդադարեցվի վիզաների տրամադրումը ՌԴ ամբողջ տարածքում


12:20 , 22 օգոստոս, 2017

Tert.am-ը գրում է.
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ վիզա ստանալ ցանկացողների հերթ է գոյացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսօր վերջին օրն է, երբ ամերիկյան դեսպանատունը վիզաներ է տրամադրելու մինչև սեպտեմբերի 1-ը հայտարարված դադարից առաջ: Այդ առնչությամբ դեսպանատան դիմաց առավոտյան երկար հերթ է գոյացել մարդկանցից, ովքեր պետք է հարցազրույց անցնեն կամ արդեն ցանկանում են վերցնել պատրաստի վիզան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում: 
Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի Մոսկվայում, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից: Վիզա ստանալու համար հարցազրույցները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսարաններում կդադարեցվեն: Բացի այդ, դեսպանատունն այլևս չի վերադարձնի վիզայի դիմում ներկայացրած Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական վճարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: