Ստեմֆորդի իշխանությունները (Կոննեկտիկուտ) առաջարկել են տուգանել հետիոտներին, ովքեր վտանգի են ենթարկում իրենց և մյուսներին՝ քայլելիս SMS հաղորդագրություններ գրելիս։ Այս մասին հայտնում է International Business Times-ը։

Նոր օրենքը կվերաբերվի նրանց, ովքեր հաղորդագրություն կգրեն կամ հեռախոսով կխոսեն խոշոր փողոցների մոտ։ Համանման նախագիծն արդեն հավանության է արժանացվել Հոնոլուլուում և ուժի մեջ կմտնի 2017 թվականի հոկտեմբերին։ Հետիոտները, ովքեր շուրջբոլորը չեն նայի սմարթֆոնի պատճառով, կտուգանվեն 30 դոլարով։

Անցած տարի հետիոտների թվում զոհերի թիվն աճել է 11 տոկոսով և հավասարվել 6000-ի։ Եթե օրինագիծն ընդունվի Կեննեկտիկուտում, կհայտնվի ԱՄՆ ողջ տարածքում դրա տարածման հավանականություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել