Tert.am-ը գրում է.
Եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանա, այն չի տա որևէ արդյունք: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
«Եթե Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն անգամ հանդիպեն, չեմ կարծում, թե հանդիպումն արդյունք կտա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով: Պետք չէ դրական տեղաշարժ ակնկալել, որովհետև նախորդ բոլոր հանդիպումները որևէ արդյունք չեն տվել, նրանցից որևէ մեկը հաջողությամբ չի պսակվել»,- ասաց Մոդեստ Կոլերովը:
Ըստ նրա՝ հանդիպումներն անարդյունավետ են, որովհետև այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում: Խոսքը, մասնավորապես, Մ. Կոլերովի խոսքով, նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, որոնք չիրականացվեցին:
«Չկան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կյանքի կոչել այս պայմանավորվածությունները: Դա կախված է միայն կողմերի ցանկությունից և կողմերն են ամրագրում՝ ինչպես իրականացնել այդ պայմանավորվածությունները, ինչ մեխանիզմներով:
Հայկական կողմն ապրիլյան իրադարձություններից հետո պետք է բանակցությունները վերսկսելու իր պայմաններն առաջ քաշեր, բայց այդպես չվարվեց: Հայաստանը մեղավոր է, որ չօգտագործեց անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ վերադարձնելու համար: Հայաստանը կորցրեց ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու պահը: Այս հնարավորությունը կարելի է համարել կորսված»,- ասաց Մոդեստ Կոլերովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել