Սա իդեալական դեսերտ է նրանց համար, ովքեր թխել չեն սիրում:

Բաղադրիչները՝

  • Շոկոլադե թխվածք

  • 500 մլ յուղոտ սերուցք

  • 150 գ. շաքարավազ

  • 450 գ. կաթնաշոռով պանիր

  • ½ թ. գ. աղ

  • 810 մլ կաթ

  • 170 գ. պուդինգի փոշի (շոկոլադ)

  • 2½ ճ. գ. կակաո

Պատրաստումը՝

  1. Սերուցքը հարում ենք, ավելացնում 2 ճ. գ. շաքարավազ:

  2. Խառնում ենք կաթնաշոռով պանիրը, աղը, 60 մլ կաթը, մնացած շաքարավազը: Ավելացնում ենք սերուցքը:

  3. Մնացած կաթը խառնում ենք պուդինգի փոշուն:

  4. Վերցնում ենք թխելու ուղղանկյուն ձևաման և հատակին դնում թխվածքը, վրան՝ սերուցքային կրեմի մեկ երրորդը և շոկոլադե պուդինգի կեսը: Հետո նորից կրեմ ենք քսում, վրան՝ պուդինգ: Վերևի շերտը պետք է սպիտակ լինի:

  5. Դեսերտի վրա կակաոյի փոշի ենք ցանում, որոշ ժամանակով սառնարան ենք դնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել