Օգոստոսի 19-ին ժամը 18:00-ից մինչև 23:00-ը  Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը։

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների  ծրագրի երեք այն հիմնական փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները:

Ավանդույթի համաձայն փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը,  «Beer Academia» գարեջրի գործարան- ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը:

Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են առանձին տաղավարներով «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:

Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգան «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն)։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել