Սերժ Սարգսյանը ասում ա, որ ինքը տեսողության հետ «խնդЫռներ» չունի, ու հիմա Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցում է 3.000 մարդ, իսկ 2008թ.-ին մարդկանց քանակը 30.000-ի է հասել: Ճիշտն ասած` ես էլ հիշողության հետ խնդիրներ չունեմ ու շաաաատ լավ հիշում եմ, որ 2008թ.-ին ամբողջ իշխանական բուրգն ու լրատվամիջոցները ցինիկաբար տարածում էին լուրեր, թե իբր «Թատերական» հրապարակում հավաքվում է 2000 - 3000 մարդ, ավելին` այդ մարդկանց անվանում էին «բոմժեր» ու «թմրամոլներ»:
Ինչ վերաբերում ա 2008թ.-ի հանրահավաքների մասնակիցների իրական քանակին, ապա նույնիսկ օտարերկրյա դիվանագետները իրենց գաղտնի փաստաթղթերում հանրահավաքները մեկնաբանել են որպես 100.000-անոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել