168.am-ը գրում է.

Մանհեթենում Նյու Յորքի պուրակներից մեկը զարդարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քանդակը, որն աղավնիներին կերակրում է Twitter-ում թխվածաքաբլիթի տեսքով սեփական հաղորդումներով: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Newsweek հրատարակությունը:

Բնական մեծությամբ արձանն ստեղծված է կավից և նման այլ նյութերից: Այն պատրաստել է 48-ամյա Ալեքս Գարդեգան, որը ժամանակին Մանհեթենում կանգնեցրել էր «միզող մոպսի» քանդակը:

«Իրականում դա ուղղված չէ ո՛չ Թրամփի պաշտպանությանը, ո՛չ էլ նրա դեմ: Պարզապես ինձ հիացնում է նրա թվիթների ուժը: Դա գրեթե արվեստ է, և դա մարդկանց խելքահան է անում»,- ասել է Գարդեգան:

Արձանը հայտնվել է այն բանից մեկ օր անց, երբ ԱՄՆ-ում վաճառքի հանվեց ծաղրանկարների հավաքածուն, որտեղ հավաքված են Twitter-ում Թրամփի հաղորդագրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել