Armsport.am-ը գրում է.

Ժամեր առաջ Բարսելոնայի սրտում` Ռամբլա կենտրոնական հետիոտն փողոցում «մինիվեն» տեսակի մեքենան վրաերթի էր ենթարկել մարդկանց ամբողջին: Կատարվածի հետևանքով եղել են տուժածներ և զոհեր: Փակվել են հայտնի զբոսաշրջային կենտրոնի մոտակա մետրոյի կարայանն ու խանութները: Ինչպես հաղորդում է «El Periodico»-ն` վկայակոչելով ոստիկանական աղբյուրներին, վիրավորների թիվը հասնում է 56-ի, իսկ զոհերինը` 13-ի:

Միջադեպից հետո իրենց աջակցությունն են հայտնել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», ինչպես նաև ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը:

«Խորապես վշտացած ենք մեր քաղաքի վրա կատարված հարձակումով: Մեր բոլոր մտքերը տուժածների, իրենց ընտանիքների և Բարսելոնայի բնակիչների հետ են»,- գրված է «կապտանռնագույնների» թվիթերյան միկրոբլոգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել