Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի սատարում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարը: Այսօր ԳՄ նիստից հետո նման հայտարարություն արեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում խորհրդարանական «Ելք» խմբակցության կողմից արված նման առաջարկին, Շարմազանովը շեշտեց, թե ինքը «Ելք» խմբակցության պաշտոնական տեսակետը չի լսել ու չի կարդացել:

«Ես չեմ լսել, չեմ կարդացել, որ «Ելք» դաշինքը, պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել:  Դաշինքի առնվազն մեկ կուսակցություն ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական փուլում չի հայտնել այդ մասին: Դաշինքի անդամ «Հայաստանի Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների առաջնորդների և ակտիվիստների մակարդակով ասել են, սակայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ես նման բան չեմ լսել»,- ասաց նա:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական ﬕությանն արդարացված է և արդյունավետ: Նա քաղաքական գործընկերներին հորդորեց նման հարցի շուրջ խոսելիս զերծ մնալ զգացմունքային դաշտից: Էդուարդ Շարմազանովը մատնացույց արեց՝ ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար 180 միլիոնանոց շուկա է:

«Մենք ﬔր գործընկերներին կոչ ենք անում խոսել ոչ թե զգացմունքային դաշտում կամ արտաքին քաղաքական ճաշակով, այլ փաստերով: Մենք գտնում ենք, որ դա արհեստական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար: Եվրասիական տնտեսական ﬕություն Հայաստանի մուտքը ﬕայն Հանրապետական կուսակցության կողﬕց չի պաշտպանվել: Այս որոշուﬓ արժանացել է խորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնության աջակցությանը: Եթե չմտնեինք ԵԱՏՄ, ՀՀ բանջարեղենը, լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ էին վաճառելո՞ւ, եթե չմտնեինք ԵԱՏՄ՝ կոնյակը Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում էին վաճառելո՞ւ»,- ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ ընտանիքի անդամ պետություն լինելու գաղափարին աջակցում են ոչ միայն քաղաքական ուժերն, այլև հասարակության ճնշող ﬔծամասնությունը: Միաժամանակ նա հավելեց, թե ԵԱՏՄ անդամ լինելը դեռ չի նշանակում, որ Հայաստանը չի կարող զարգացնել հարաբերություններն այլ երկրների և ﬕությունների, այդ թվում՝ Եվրամիության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել