ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով կրկին դիմում է ՀՀ բնակչությանը` պահպանել հակահրդեհային կանոնները և ձեռնպահ մնալ խոզանների ու բուսական մնացուկների այրումից:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (հոդված 21) արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով և չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 կետով վերոհիշյալ տարածքներում այրում կատարելու համար նախատեսվում է քաղաքացիների նկատմամբ տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսունապատիկի չափով:

Վնասի համապատասխան չափը գերազանցելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Բնության հատուկ պահպանվող տարածքներում նման դեպքերի համար նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել