Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի տարածումը կարճ ժամանակում կանխվել է, հրեդահաշիջման աշխատանքներ են տարվում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ նախնական տվյալներով տուծաժներ չկան, մեկ հրշեջ և մեկ քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցույց տրվել։

Ն.Սարգսյանն ասաց, որ քննությամբ կպարզվի հրդեհի բռնկման պատճառը։

«Համացանցում լուրեր կային տարածված, որ պայթյուն է եղել։ Նախնական տվյալներով, պայթյուն չի եղել»,- ասաց Ն. Սարգսյանը։

Նա նշեց, որ այն պահեստայիան տարածքում պահվում են տարբեր ապրանքներ՝ սննդամթերք, շինարարական ապրանքներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Ըտ նախնական տվյալների, հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել