Վրաստանի Ցիխիսձիրիի հանգստավայրից վրացի փրկարարները ծովում ազգությամբ հայ երիտասարդի մարմին են հայտնաբերել: Ինչպես  հաղորդում է  «Գրուզիա օնլայն»-ը, ազգությամբ հայը Ռուսաստանում էր բնակվում եւ Վրաստան էր եկել հանգստանալու:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել