Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան օրն է:

Յուրա Պողոսյանը ծնվել է 1961 թվականին: Խորհրդային բանակում ծառայելուց հետո Ստեփանակերտում` հայրական տանը կից, բացեց սեփական արհեստանոցը, որն էլ հետագայում դարձավ ազգային-ազատագրական պայքարի առաջին զինանոցներից մեկը: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990թ. Հադրութի շրջանում: Արցախյան ազատամարտի ժամանակ նրա հավաքած խումբը դարձավ ապագա 4-րդ վաշտի կորիզը, որի հրամանատարը պետք է դառնար ինքը` Յուրին: Յուրի Պողոսյանը զոհվել է 1992 թ.-ի հունիսի 12-ին Ասկերանի շրջանի Նախիջևանի ճակատային գծում:

Ծնունդդ շնորհավոր, ՀԵՐՈՍ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել