Tert.am-ը գրում է.
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ Իրանը Հայաստանին հարևան  այն երկրներից է, որն ընդհանրապես թշնամական վերաբերմունք չունի, ըստ այդմ՝ Հայաստանը չի կարող իրեն «շռայլություն» թույլ տալ և անտեսել  այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները․ քանի որ Հայաստանը դեռևս շարունակում է շրջափակված մնալ: 
 Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այո՛, Հայաստանը, մշտապես «դրոշակ » է դարձնում Իրանի հետ իր հարաբերությունների բարեկամական լինելը, սակայն տնտեսական համագործակցության ոլորտում մեր համագործակցության պտուղներն այդպես էլ չենք տեսնում:
 «Բոլորս էլ գիտենք, հայտնի է, որ տնտեսական առումով բավական ցածր մակարդակի վրա է գտնվում մեր համագործակցությունը: Անշուշտ, կա առևտուր, բայց առևտուրը դեռ տնտեսական լիակատար համագործակցություն չի նշանակում»,- նշեց նա:
 Անդրադառնալով Իրանի և Հայաստանի ղեկավարների մտահոգություններին, որ երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները փոքր են, Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ խոսելը մի բան է, իրականությունը՝ այլ բան:

«Բազում անգամներ տարիների ընթացքում համագործակցության ազդակներ են եղել Հայաստանին ուղղված: Բայց այստեղ խնդիրը, որը զսպում է Հայաստանին, բոլորովին այլ է․Հայաստանը տարիների ընթացքում ձևավորել է բավականին լուրջ կախվածություն իր հիմնական դաշնակցից և որևէ տնտեսական կամ քաղաքական աջ և ձախ այլևս ի վիճակի չէ կատարել առանց թույլտվության: Իսկ թույլտվություն հաճախ չի տրվում, որովհետև որևէ մեկը չի ցանկանա, որ իր հետ տարածաշրջանում մրցակիցներ հայտնվեն՝ թեկուզ մի փոքրի վասալային հանրապետությունում»,- նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել