Կտավատի սերմերը հարուստ են միկրոտարրերով, մանգանով, դիետիկ մանրաթելով, օմեգա-3 ճարպով և վիտամին B1-ով: Տվյալների համաձայն՝ կտավատի սերմերը կարող են օգնել նվազեցնել քաղցկեղի, կաթվածի, դիաբետի և սրտի հիվանդությունների ռիսկը:

Կտավատի սերմերը հարուստ են օգտակար սննդանյութերով, հակաօքսիդանտներով, դիետիկ մանրաթելերով, վիտամիններով և հանքանյութերով:

Ներկայացնում ենք կտավատի սերմերի օգտակար հատկությունները՝

1. Սրտանոթային հիվանդություններ
Օմեգա-3-ն օգնում է սրտանոթային համակարգին, քանի որ ունի հակաբորբոքային հատկություններ, իջեցնում է արյան ճնշումը և կարգավորում է սրտխփոցը: Նաև օգնում են բուժել սրտային անբավարարությունը և առիթմիան:

Կտավատի սերմերի պարբերական օգտագործումն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը:

2. Դիաբետ
Կտավատի սերմերի պարբերական օգտագործումն օգնում է լավացնել շաքարի մակարդակն արյան մեջ:

3. Բորբոքում
Կտավատի սերմերում պարունակվող օմեգա-3 ճարպերն օգնում են նվազեցնել ասթմայի և Պարկինսոնի հիանդության հետ կապված բորբոքումը:

4. Դաշտանադադարի ախտանիշերը
Օրական երկու անգամ 2 ճ/գ աղացած կտավատի սերմի օգտագործումը նվազեցնում է հոսքի ինտենսիվությունն ու հաճախականությունը:

Խորհուրդ է տրվում օրական 1-2 ճ/գ չոր կտավատի սերմ օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել