Panorama.am-ը գրում է.

«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցում Երևան-Օրենբուրգ երթուղի ներառված չէ»: Panorama.am-ի գրավոր հարցման ի պատասպան հայտնեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ Երևան-Օրենբուրգ չվերթի ավտոբուսը ճանապարհին փչացել է, ուղևորները մնացել էին կես ճնապարհին: Վերանորոգման  ընթացքում մասնագետները նշել էին, որ  նման մեքենայով ուղևորների փոխադրում ուղղակի չէր կարելի: Քանի որ երկար ժամանակ չեն կարողացել ավտոբուսը կարգի բերել, 60 ուղևորներն ինքնուրույն են շարունակել ճանապարհը:

Քանի որ ուղևորներին փաստացի տեղ չէր հասցրել ուղևորափոխադրում իրականացնողը, հնարավո՞ր է ոլորտի պատասխանատու հանդիսացող մարմինը միջամտի, քաղաքացիների տոմսերի գումարը վերադարձնելու  համար:

«Տվյալ ուղղությամբ փոխադրում իրականացրած կազմակերպության վերաբերյալ նախարարությունը տեղեկատվություն չունի: Համապատասխանաբար քաղաքացիների գումարները վերադարձնելու գործընթացն էլ նախարարության իրավասությունից դուրս է»,-նշել է նախարարության պաշտոնյան:

Այս տարվա ընթացքում Հայաստանից դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսներ վթարի ենթարկվեցին, նախարարությունից շտապեցին հայտարարել, դրանք պատկանում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններին, կամ էլ վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Նման դեպքերը կանխելու, նվազեցնելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել