Life.tert.am-ը գրում է.
 Երգչուհի Շոնա Շահգելդյանն ամառային հանգիստը նախընտրել է անցկացնել Հայաստանի գեղատեսիլ վայրերում` Աղվերանում, Դիլիջանում, Սևանում, Ծաղկաձորում։ Նա հանգստի է մեկնել որդու և մայրիկի հետ։ Երգչուհին Tert.am Life–ին է տրամադրել հանգստի լուսանկարները և պատմել, թե ինչպես է անցել իրենց ժամանցը, ինչու ամուսինը հանգստի չի մեկնել իրենց հետ։

«Սիրում եմ հանգստանալ Հայաստանում։ Մենք շատ գեղեցիկ վայրեր ունենք, որտեղ կարող ես լիարժեք հանգստանալ։ Տարբեր տեղերում ենք եղել։ Դիլիջանն ու Աղվերանը շատ եմ սիրում։ Գրեթե, ամեն տարի գնում եմ Դիլիջան։ Սիրում եմ այնտեղի բնությունն ու մաքուր օդը։ Աղվերանում էլ եմ կարողանում լիարժեք հանգստանալ։ Ինձ համար կարևոր չէ` ծովում եմ, թե այլ վայրում։ Ամեն տեղ էլ կարողանում եմ լիցքաթափվել ու վայելել օրը»,– ասաց Սոնան։

Երգչուհին պատմեց, որ իրենց հանգիստը շատ լավ է անցել։ «Ինձ հետ միշտ լավ է անցնում։ Իհարկե, երեխայի հետ անհնար է չլարվել, միշտ պետք է ուշադիր լինես ու խնամես նրան։ Տղաս շատ խելացի է և ինձ շատ նեղություն չի պատճառել։ Երբեմն, շատ աշխույժ է, երբեմն` հանգիստ։ Տղաս լացկան չէ, միշտ կարողանում է զբաղմունք գտնել իր համար ու խաղալ։ Ամեն ինչ շատ լավ է հասկանում։ Շատ հետաքրքրասեր է։ Եթե  մի անգամ ինչ–որ բան անում է, երկրորդ անգամ էլ չի կրկնի։ Սիրում է ամեն անգամ նոր բանով զբաղվել։ Օրինակ` շատ երեխաներ սիրում են ավտոմեքենայով խաղալ, ինքն ավելի շատ տղայական խաղեր է սիրում` խոտերի, հողերի հետ է խաղում»,– ասաց Սոնան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել