Շատերին հետաքրքրում է, թե ինչու մուսուլմանները և hրեաներրը սննդում խոզի միս չեն օգտագործում: Ինչու՝ կպատմենք ստորև:

Տարածքներում, որտեղ սկիզբ էին առել իսլամը և հուդդայականությունը, անհավանական շոգ կլիմա էր: Իսկ խոզի միսը պիտանելիության շատ կարճ ժամկետ ունի: Եթե հաշվի առնենք, որ խոզն ամենակեր կենդանի է և կարող է նույնիսկ սեփական կղանքն ուտել, դրա միսը պարունակում է տրիխինելլա և մակաբույծներ, որոնք տարբեր հիվանդություններ են առաջացնում: Շատ բակտերիաներ չեն վերանում նույնիսկ ջերմային մշակումից հետո:

Ուստի խոզի մսի օգտագործումը շատ ծանր թունավորումներ, հիվանդություններ և մահեր էր առաջացնում: Մարդիկ համարում էին, որ այդ երևույթներն ավելի խորն իմաստ ունեն, քան վտանգն առողջության համար: Եթե օրգանիզմը չի ընդունում այդ միսը, ուրեմն՝ այն սատանայական է: Հետևաբար, խոզի միսն արգելվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել