Tert.am-ը գրում է․

Կիրակի՝ օգոստոսի 13-ին, անհայտ անձը կրակ է բացել Շվեդիայի հարավում՝ Մալմյո քաղաքում գտնվող արհմիությունների տանը, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: Իրավապահները միջադեպի մասին տեղեկությունը ստացել են տեղի ժամանակով առավոտյանը 05:50-ի շրջանում:


Ականատեսների խոսքերով՝ զինված տղամարդը մտել է շենք և հինգ-վեց կրակոց է արել: Նա այդ ընթացքում բղավել է, որ իր եղբոր վրեժն է լուծում: Դեպքի պահին շենքում եղել է 70-ից 100 մարդ, նրանց շրջանում խուճապ է սկսվել:


Երեք մարդ ստացել է վնասվածքներ, նրանցից երկուսը, ովքեր 20 և 25 տարեկան են, ծանր վիճակում են:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել