Tert.am-ը գրում է.
 Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ազգությամբ հայ ամուսինը դանակահարել է կնոջն ու գլխատել: Նրանք Ախալքալաքի Սուլդա գյուղի բնակիչներ են եղել, ովքեր մեկնել են մշտական բնակության Դոնի Ռոստով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նույն գյուղի ռուսաստանաբնակ բնակիչ Գարեգին Խաչատրյանը:

«Գևորգյանների ընտանիքը բնակվում է Դոնի Ռոստովում: Երկու երեխա ունեն: Վարկածներ կան, որ ամուսինը՝ Վ. Գևորգյանը հոգեկան խնդիրներ է ունեցել և բուժումից հրաժարվել է:   Հարազատների խոսքով՝ 39 ամյա կնոջը՝ Սիրուն Վարդիկյանին գլխատելու պատճառը խանդն է»,- ասաց նա։

Գարեգին  Խաչատրյանի խոսքով՝ մոր դին ու վիրավորված հորը բնակարանում հանտնաբերել է նրանց որդին և անմիջապես զանգահարել շտապօգնության ծառայություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել