Ռուսաստանում հայ ամուսինը գլխատել է 39 ամյա կնոջն ու փորձել ինքնասպան լինել
18:50 , 12 օգոստոս, 2017
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ազգությամբ հայ ամուսինը դանակահարել է կնոջն ու գլխատել: Նրանք Ախալքալաքի Սուլդա գյուղի բնակիչներ են եղել, ովքեր մեկնել են մշտական բնակության Դոնի Ռոստով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նույն գյուղի ռուսաստանաբնակ բնակիչ Գարեգին Խաչատրյանը:
«Գևորգյանների ընտանիքը բնակվում է Դոնի Ռոստովում: Երկու երեխա ունեն: Վարկածներ կան, որ ամուսինը՝ Վ. Գևորգյանը հոգեկան խնդիրներ է ունեցել և բուժումից հրաժարվել է: Հարազատների խոսքով՝ 39 ամյա կնոջը՝ Սիրուն Վարդիկյանին գլխատելու պատճառը խանդն է»,- ասաց նա։
Գարեգին Խաչատրյանի խոսքով՝ մոր դին ու վիրավորված հորը բնակարանում հանտնաբերել է նրանց որդին և անմիջապես զանգահարել շտապօգնության ծառայություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։