Շատ քիչ բան եմ լսել իմ կյանքում, ինչը ստիպել է ինձ փշաքաղվել: Այսօր ևս մեկ անգամ լսեցի. "կարմինա բուրանա":
Ես շատ վաղուց էի լսել որոշ հատվածնե, բայց հավատացած էի, որ  դա բալետ է, որովհետև մի հատված էի տեսել հեռուստատեսությամբ: Բայց արի ու տես, որ բալետ չի, այլ բանաստեղծությունների ժողովածու է ընդ որում կրոնական, որ գտնվել է 1803 թվականին Բավարիայում: Ավելի ուշ 1935-ին Կարլ Օրֆը համապատասխան գործիքավորման միջոցով երաժշտություն գրեց բանաստեղծություններից որոշների համար:

Ժողովածուի արժեքավորությունը նրանում է, որ այն 8-րդ դարի վագանտների և գոլիադներից մնացած խոշորագույն ժողովածուն է, որը պարունակում 315 տեքստ հին գերմաներենով, հին ֆրանսերենով և լատիներենով:
Բոլդ արված խոսքերն էլ շատ պարզ նշանակություն ունեն. միջնադարյան Եվրոպայում այդպես էին անվանում թափառական պոետներին ու դերասաններին:

Իմ տեսնակյունից ավելի է հետաքրքիր է այն, որ անունը `"կարմինա բուրանա" լատիներից թարգմանվում է իբրև "Բոյերնի երգեր" , ինչը կարծես թե արդեն կանխադրվածություն է ստեղծում, որ այն պետք է երգվի և ոչ թե ասմունքվի, չնայած որ սա բանաստեղծությունների ժողովածու է, և  ոչ թե երգերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել