Ռուսաստանում դատում են 26-ամյա ադրբեջանցի Միրտագի Ագաևին, ով մասնակցել է «Իսլամական պետության» ահաբեկչական գործողություններին:

Հետաքրքիրն այն է, որ դատն անցկացվում է առանց մեղադրյալի ներկայության: Խնդիրն այն է, որ ահաբեկիչ ադրբեջանցին գտնվում է Ադրբեջանում, իսկ Ռուսաստանի իրավապահները պահանջել են, որ ադրբեջանական կողմը իրենց հանձնի մեղադրյալին, սակայն Ադրբեջանը հրաժարվել է կատարել պահանջը:

Ագաևին հայտնաբերել են ահաբեկիչների տարածած տեսանյութերից մեկում, նրա անձը արդեն հաստատվել է: Ագաևը 2014 թվականից մասնակցել է ահաբեկչական գործողությունների: Նա նաև Ադրբեջանում զբաղվել է ակտիվ ահաբեկչության քարոզով:

Այսպիսով՝ Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով ապահովում է ահաբեկիչների անվտանգությունը, Ադրբեջանը դարձնում են ահաբեկիչների որջ, որպեսզի նրանք մասնակցեն և՛ աշխարհում տեղի ունեցող ահաբեկչություններին, և՛ Արցախում որպես գլխաքանակ սատկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել