Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը օգոստոսի 9-ի ուշ երեկոյան չնախատեսված հանդիպում է անցկացրել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, մաքսային և առևտրի նախարար Բյուլենթ Տյենկկչիի, Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինի, Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և հետախուզության գլխավոր տնօրեն Հաքան Ֆիդանի հետ:
Հանդիպումից հետո ոչ մի հայտարարություն չի տարածվել, սակայն անանուն աղբյուրից պարզ է դարձել, որ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումների մասին թեմաները:
Պետք է նշեմ, որ Թուրիքայի զինված ուժերը վերջերս Սիրիայի սահմանին և Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ քաղաքի մոտակայքում փորձում են ստեղծել թուրքական ռազմակայան: 
Անանուն աղբյուրից հայտնի է դառնում նաև, որ Թուրքիան մտադրություն ունի հարձակում իրականացնելու Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին քաղաքի վրա, որի պաշտպանությունն իրականացնում են Սիրիական ժողովրդական պաշտպանության միավորումներ (YPG) քրդական ռազմական կառույցը:
Գիշերն արդեն թուրքական իշխանությունները փակել են Սիրիայի հետ սահմանի թերևս միակ պաշտոնապես գործող Չիվեգօյզյու սահմանային անցակետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել