Մի չամռվեք

Ձեր սիրով մի խեղդեք տղամարդուն, մի խանդեք, երբ ցանկանում է ընկերների հետ հանդիպել: Հասկանալի է, որ դուք ցանկանում եք 24/7 ձեր սիրելիի հետ լինել, սակայն նրան ազատություն տվեք, անընդհատ մի փորձեք ձեր կողքին պահել:

Շատ մի շտապեք

Եթե տղամարդը չի ստանում այն, ինչ ուզում է, նա սկսում է ամեն կերպ դրա համար պայքարել: Մի եղեք շատ հասանելի, սա չի նշանակում, որ պետք է ձեզ անտեղի թանկացնեք, սակայն զգացնել տվեք, որ դուք էլ ունեք ձեր կյանքն ու գործերը:

Պրովոկացիաների ենթարկեք նրան

Պրովոկացիաների ենթարկեք նրան: Կրքոտ համբույրը նա հաստատ չի մոռանա, իսկ այ սկանդալները թեև անմոռանալի կլինեն, սակայն ձեր օգտին չեն աշխատի:

Մի պատմեք, այլ ցույց տվեք

Սա ևս մի հիանալի միջոց է նրան անընդհատ ձեր մասին մտածել ստիպելու: Հատկապես, եթե դուք մոտակա ժամանակ հանդիպելու հնարավորություն չունեք: Ձեր օրվա մասին պատմելու փոխարեն նրան գրավիչ և, ինչու ոչ, պրովոկացիոն սելֆիներ ուղարկեք:

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք

Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բնական, մի փորձեք ձևացնել այն, ինչ չեք հանդիսանում: Դրանով դուք նրան միմիայն գրավեք և ձեզ բացահայտելու ցանկություն կառաջացնեք:

Մի եղեք շատ լսող

Եթե դուք լինեք շատ լսող, ամեն բան իր ասածով, անեղ, հլու, հնազանդ, դուք նրան պարզապես չեք հետաքրքրի և նա ձեր մասին չի մտածի: Նույն հաջողությամբ նա կարող է հիշել լվացքի մեքենայի մասին, որը նույնպես շատ լավն է, օգտակար, հարմարավետ: Ձեզ սա հաստատ պետք չէ: Ունեցեք սեփական կարծիքն ու տեսակետը և կարողացեք այն արտահայտել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել