Ձեր սիրով մի խեղդեք տղամարդուն, մի խանդեք, երբ ցանկանում է ընկերների հետ հանդիպել: Հասկանալի է, որ դուք ցանկանում եք 24/7 ձեր սիրելիի հետ լինել, սակայն նրան ազատություն տվեք, անընդհատ մի փորձեք ձեր կողքին պահել:
Եթե տղամարդը չի ստանում այն, ինչ ուզում է, նա սկսում է ամեն կերպ դրա համար պայքարել: Մի եղեք շատ հասանելի, սա չի նշանակում, որ պետք է ձեզ անտեղի թանկացնեք, սակայն զգացնել տվեք, որ դուք էլ ունեք ձեր կյանքն ու գործերը:
Պրովոկացիաների ենթարկեք նրան: Կրքոտ համբույրը նա հաստատ չի մոռանա, իսկ այ սկանդալները թեև անմոռանալի կլինեն, սակայն ձեր օգտին չեն աշխատի:
Սա ևս մի հիանալի միջոց է նրան անընդհատ ձեր մասին մտածել ստիպելու: Հատկապես, եթե դուք մոտակա ժամանակ հանդիպելու հնարավորություն չունեք: Ձեր օրվա մասին պատմելու փոխարեն նրան գրավիչ և, ինչու ոչ, պրովոկացիոն սելֆիներ ուղարկեք:
Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բնական, մի փորձեք ձևացնել այն, ինչ չեք հանդիսանում: Դրանով դուք նրան միմիայն գրավեք և ձեզ բացահայտելու ցանկություն կառաջացնեք: