Սալորը համեղ միրգ լինելով հանդերձ՝ ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և միաժամանակ ցածր կալորիականություն: Այս մասին հայտնում է hronika.info-ն:

Սալորը պարունակում է А, В1, В2, Р, С վիտամիններ, ինչպես նաև միկրոտարրերի մեծ քանակություն՝ ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, մանգան, բոր, նիկել, քրոմ: Այն ունի ցածր կալորիականություն և գործնականում ճարպեր չի պարունակում, սակայն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և օրգանական թթուներ, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը:

Սալորը օգտակար է սրտի, երիկամների և լյարդի համար, կանխում է թրոմբների առաջացումը և բարելավում է արյունատար համակարգի վիճակը:

Սալորը հաջողությամբ օգտագործում են նաև կոսմետոլոգիայում՝ որպես բնական միջոց մազերի և մաշկի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել