Panorama.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Մեջլիսի հաստատմանն է ներկայացրել ԻԻՀ նոր կառավարության կազմը, որը զգալի փոփոխության է ենթարկվել:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնավորապես պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի պաշտոնում Ռուհանին ներկայացրել է Ամիր Հաթամիի թեկնածությունը, որը կադրային սպա է, Իրանի զինված ուժերում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բանակի հետախուզության գծով հրամանատարի տեղակալից մինչև ԳՇ պետի գլխավոր խորհրդական:

Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկվել է Մասուդ Քարբասիանի թեկնածությունը, որը զբաղեցնում է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնը և վերջերս այցելել էր Հայաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել