Panorama.am-ը գրում է.

Երեք տարի առաջ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, «Ամերիկանա» առևտրի կենտրոնի պաշտոնյաները Գլենդելում ապօրինաբար և ամբարտավանորեն արգելեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող շապիկների վաճառքը երեք հայ երիտասարդների կողմից, որոնք պայմանագիր էին կնքել, նախօրոք ներկայացրել իրենց ապրանքը և վճարել կրպակի վարձակալության համար:


Այնուհետև, «Ամերիկանայի» լիզինգի ավագ տնօրեն Դորիս Նեշիվաթը էլեկտրոնային նամակով նախազգուշացրեց հայ երիտասարդներին՝ «Ցեղասպանության թեմայով ցանկացած մարզահագուստ, շապիկ, հեռախոսի ծածկոց և ցեղասպանության թեմայով որևէ բան պետք է ամբողջությամբ հանվի վաճառքից»:

Իմ խմբագրականում «Ամերիկանայի» սկանդալային և անհիմն պահվածքը մերկացնելուց  և տեղի հայ համայնքի բողոքներից հետո, «Ամերիկանան» կիսատ-պռատ ներողություն խնդրեց՝ տգեղ միջադեպը ներկայացնելով որպես «թյուրիմացություն» և թույլ տվեց հայ երիտասարդներին վաճառել իրենց շապիկները:

Հայ համայնքը, որի թիվը հասնում է մոտ 100 հազարի՝ Գլենդելի բնակչության կեսը և «Ամերիկանայի» գնորդների մեծ մասը, պետք է վերջապես իմանա, թե ինչն է ստիպում «Ամերիկանայի» ղեկավարներին բազմիցս դեմ լինել Հայոց ցեղասպանության հրապարակմանը: Լինելով խելացի գործարարներ, նրանք պետք է գիտակցեն, որ հակաարդյունավետ է թշնամանալ իրենց հաճախորդների մեծամասնությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրավորական դիրք գրավելով:

Վերջին շաբաթներին «Ամերիկանայի» ղեկավարները մեկ անգամ ևս թշնամական դիրք գրավեցին՝ հրաժարվելով տարածք տրամադրել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գովազդային վահանակը տեղադրելու համար, որը նկարահանել են հեռուստաաստղեր Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել