Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում Մադրիդի «Ռեալը» Սկոպյեի «Ֆիլիպ II» ստադիոնում ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Խաղն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով` 2:1: 

Հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին: Աչքի ընկավ «սերուցքայինների» կիսապաշտպան Կասեմիրոն:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Իսկոն հաշիվը դարձրեց 2:0: 62-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, «Ռեալը» պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել