Ադրբեջանական կողմի այսպիսի ակտիվությունը, ըստ իս, կապված է ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության հետ: Ապացուցված փաստ է, որ Հայաստանում կարևոր իրադարձությունների նախաշեմին ադրբեջանցիները միշտ ցուցաբերում են ակտիվություն: Օրինակ՝ հիշենք հունիսյան դիվերսիաները, որոնք եղան ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցից առաջ, կամ նախագահի ընտրություններից առաջ հնչած բազմաթիվ կրակոցները և այլն: Այսպիսի քաղաքականությունը, ըստ իս, մի նպատակ է հետապնդում. անընդհատ լարվածության մեջ պահել հայ ժողովրդին, մասնավորապես՝ սահմանամերձ վայրերում ապրողներին, փչացնել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող օրերը և սեփական ժողովրդին ցույց տալ իրենց «ահռելի ուժն ու կարողությունները»: Համենայն դեպս, չարժե անլրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, քանի որ ապրիլի 9-ին ադրբեջանցիք կարող են արկածախնդրության գնալ և փորձեն դիվերսիա իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել