Operativ.am-ը գրում է․

«Foxconn» ընկերության փոխտնօրեն Լո Չժունշենը հայտնել է, որ «iPhone 8»-ը «էժան չի լինի»: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «9to5Mac»-ին:

Նրա խոսքով՝ սմարֆոնիկառուցվածքի արմատական փոփոխություն է եղել:

«The Telegraph»-ի տվյալներով՝ «iPhone 8»-ն ամերիկյան շուկայում նվազագույնը կկազմի 1200-ից 1400 դոլար: Համեմատության համար նշենք, որ «iPhone 7 Plus»-ը 256ԳԲ հիշողությամբ արժե 969 դոլար:

Համաձայն գաղտնազերծված տեղեկությունների՝ «iPhone 8»-ի դիսփլեյը կզբաղեցնի սարքավորման ողջ դիմային մակերեսը՝ բացառությամբ դիմային տեսախցիկի հատվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել