Yerkir.am-ը գրում է.

Երեկ՝ ժամը 22:45-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը` Արթուր Քաջիկի Սիմոնյանը: Երեխան ծնվել է 3 կգ 570 գ քաշով, 50 սմ հասակով: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում:

Ի դեպ, Արթուրը ծնվել է իր քույրիկի՝ Ջեմմա Սիմոնյանի ծննդյան օրը:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ազատ Սիմոնյանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր: Ազատն արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհայտ կորած, ապրիլի 10-ին զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն է։

Առողջություն փոքրիկին եւ մայրիկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել