Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի «Vatan» կուսակցության նախագահ, Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ իր պայքարով հայտնի, հայատյաց քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը 2019թ.-ին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։

Ըստ թուրքական «Gazeteduvar»  լրատվական կայքի՝ այդ մասին հայտնել է «Vatan»  կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Բեդրի Գյուլթեքինը,  թուրքական «KentTV» հեռուստաընկերության եթերում։
Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Դատարանը Փերինչեքին ենթարկել է ֆինանսական և քրեական պատասխանատվության։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել