Հայատյաց գործիչը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին
22:20 , 4 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի «Vatan» կուսակցության նախագահ, Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ իր պայքարով հայտնի, հայատյաց քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը 2019թ.-ին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Ըստ թուրքական «Gazeteduvar» լրատվական կայքի՝ այդ մասին հայտնել է «Vatan» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Բեդրի Գյուլթեքինը, թուրքական «KentTV» հեռուստաընկերության եթերում։
Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Դատարանը Փերինչեքին ենթարկել է ֆինանսական և քրեական պատասխանատվության։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: